National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.11.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա զարգացման եւ խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա մասնավորապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների առավել սերտ համագործակցությունը: Պետդումայի նախագաhն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման գործընթացին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, փաստաթուղթը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Սերգեյ Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ՀԱՊԿ-ի, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի դերն ու նշանակությունը: Նա իր մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում:

Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը եւ Պետդուման կաջակցեն միջոցառումների անցկացման հարցում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am